«Լացիոն» փոխարինող է գտել Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին

Իտալական «Լացիոն» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկի ծառայություններով, հայտնում է Corriere dello Sport-ը:

Տրանսֆերը նախաձեռնել է անձամբ հռոմեացիների գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, ով լոնդոնյան ակումբում աշխատելիս աշխատել է 26-ամյա կիսապաշտպանի հետ։

Իտալացի մասնագետը ֆուտբոլիստին տեսնում է որպես կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին փոխարինող:

Ընթացիկ մրցաշրջանում Լոֆտուս-Չիկը «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: