Հայտնի է, թե որքան կբացակայի Հենրիխ Մխիթարյանը

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձախ ոտքի մկանային լարվածության պատճառով բաց կթողնի մոտ 15-20 օր, հայտնում է CalcioMercato-ն։

33-ամյա հայ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Կոնֆերենցիաների Լիգայի կիսաեզրափակիչի  «Լեսթերի» դեմ խաղում (1:1): Կիսապաշտպանը փոխարինվել է 57-րդ րոպեին։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 43 հանդիպում է անցկացրել «Ջալլորոսիների» կազմում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: