Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վաճառել թիմի կիսապաշտպաններից մեկին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է վաճառել թիմի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյին, հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա կիսապաշտպանին գնել ցանկացողները պետք է վճարեն 35-40 մլն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր Ասենսիոյի նկատմամբ՝ «Թոթենհեմի» և «Միլանի» հետաքրքրության մասին։

Ասենսիոյի պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի հունիսին։ Portal Transfermarkt-ը այն գնահատում է 40 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Ռեալի» կազմում անցկացրել է 38 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ։