Կլաուդիո Մարկիզիոն կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի ֆավորիտը «Լիվերպուլն» է:
«Կարծում եմ, որ ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլը» Չեմպիոնների Լիգայի հիմնական ֆավորիտն է, նրանք ունեն ամենաներդաշնակ պաշտպանական և հարձակողական գծերը: Ունեն, նաև լավ մշակված և կատարելագործված խաղային մարտավարություն:
«Սիթին» պետք է զգույշ լինի, նրանք կարող էին ավելի լավ արդյունք գրանցել «Ռեալի» դեմ առաջին խաղում. Կարծում եմ՝ Անչելոտտիի թիմը կարող է հաղթել պատասխան խաղում»,- ասել է «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպանը։