«Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչները այցելել են գործակալ Մինո Ռայոլային

«Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչները հիվանդանոցում այցելել են գործակալ Մինո Ռայոլային, ով ներկայացնում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի շահերը։

Լրագրող Սամուել Լակհերսթի խոսքերով, այս կերպ «քաղաքաբնակները» ակնկալում են առաջընթաց գրանցել 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցություններում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նորվեգացին մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությանը։

Այս մրցաշրջանում Էրլինգ Հոլանդը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 25 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին իտալական մամուլը սխալմամբ լուրեր էր տարածել Մինո Ռայոլայի մահվան մասին։