ԱՊԼ-ի ակումբներից մեկը կապ է հաստատել Պաուլո Դիբալայի գործակալի հետ

«Արսենալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի նկատմամբ, ում պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում, հայտնում է The Telegraph-ը։

Լոնդոնցիների ղեկավարությունն արդեն կապ է հաստատել արգենտինացի ֆուտբոլիստի գործակալի հետ, սակայն կողմերը դեռ համաձայնության չեն եկել։

28-ամյա հարձակվողին հավակնում է գնել նաև անգլիական մեկ այլ ակումբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը»: Բացի այդ, Դիբալայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Միլանի «Ինտերը»։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Ա Սերիայում անցկացրել է 25 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։