Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դարպասապահ Կևին Տրապը թարմացրել է Եվրոպա Լիգայի ռեկորդը գերմանացի ֆուտբոլիստների շրջանում։
31-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային րոպեներից խաղադաշտ դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակչի «Վեսթ Հեմի» դեմ առաջին հանդիպմանը։
Այդ խաղը դարպասապահի համար 35-րդն էր Եվրոպա Լիգայում իր ամբողջ կարիերայի ընթացքում, ինչը ռեկորդային ցուցանիշ է մրցաշարի պատմության գերմանացի բոլոր ֆուտբոլիստների շրջանում, հայտնում է Opta-ն: