ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն դեռ չի որոշել, թե որ ակումբում կշարունակի կարիերան, հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Մբապպեն պայմանագիր ունի «Ռեալից», ուստի Մադրիդում մարդիկ վստահ են և հանգիստ:
Սակայն Կիլիանին մոտ աղբյուրներն ինձ ասացին, որ նա դեռ որոշում չի կայացրել: ՊՍԺ-ն անհավանական գումար է առաջարկում նրան 1-2 մրցաշրջան պահելու համար»,- Ռոմանոյի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն:
23-ամյա ֆրանսիացու պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է այս տարվա հունիսին: