Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ կես տարի առաջ «Ռոման» կպարտվեր «Լեսթերին»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Կոնֆերենցիաների Լիգայի 1/2 եզրափակչի առաջին խաղում «Լեսթերի» հետ ոչ-ոքի արդյունքը (1:1):

«Կարծում եմ, որ 5-6 ամիս առաջ մենք կպարտվեինք այս պայքարում։ Հանդիպումը լավ սկսեցինք, լուրջ ճնշում գործադրեցինք և ազատ տարածություն չթողեցինք մրցակցի համար։ Հետո մենք թուլացրինք տեմպը ու բաց թողեցինք գոլ, որը կարող էինք և չընդունել։ Այժմ ամեն ինչ կորոշվի Հռոմում»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Պատասխան խաղը կկայանա Իտալիայում հաջորդ հինգշաբթի՝ մայիսի 5-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: