«Լոկոմոտիվի» հարձակվող Իսիդոր Վիլսոնը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի՝ ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Ավարտվող ամսում 21-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստն անցկացրել է 4 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ։
Հավակնորդների թվում էին նաև Դմիտրի Պոլոզը, «Ռոստով» (5 հանդիպում, 3 գոլ, 2 գոլային փոխանցում), Անտոն Շունինը, «Դինամո» (4 հանդիպում, 3 «չոր» հանդիպում), Անտոն Զինկովսկին, «Կռիլյա Սովետով» (5 հանդիպում, 1 գոլ, 2 փոխանցում) և Դենիս Գլուշակովը, «Խիմկի» (4 հանդիպում, 2 գոլ, 1 գոլային փոխանցում):
https://twitter.com/premierliga/status/1519950053074513921