Գարի Նևիլ. ««ՄՅու» ֆուտբոլիստներն ահռելի գումար են վաստակում, բայց քայլում են խաղադաշտում»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը մեկնաբանել է մանկունիանցիների ոչ-ոքին ԱՊԼ-ի 37-րդ տուրի «Չելսիի» հետ կայացած խաղում (1:1):

«Նրանք արժանի են պարտության, քանի որ շատ վատ օրինակ են ծառայում երիտասարդ ֆուտբոլիստների համար աշխատանքային էթիկայի և աշխատասիրության առումով: Այն ամենի առումով, ինչ ծնողները, մարզիչները և ուսուցիչները սովորեցնում են երեխաներին։ Այս ֆուտբոլիստներն գումար են վաստակում և քայլում են դաշտով մեկ: Ես ամաչում եմ»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 35 խաղից հետո 55 միավորով 6-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում, «Չելսին» 33 խաղից հետո 66 միավորով 3-րդ տեղում է։