«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն ամփոփել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ ԱՊԼ-ի 37-րդ տուրի հանդիպումը (1:1):
«Միայն մեկ թիմ էր արժանի հաղթանակի, և դա մենք էինք: Մենք ամեն ինչ արեցինք հաղթելու համար։ Երբեմն այսպես պատահում է, մենք պետք է դասեր քաղենք այս արդյունքից: Քո նպատակին հասնելու համար պետք է համբերատար լինես:
Մենք այնքան շատ էինք աշխատում հաշվի մեջ առաջ անցնելու համար, և հանկարծ հակառակորդը մեկ փոխանցում կատարեց ու գոլ խփեց: Մենք պետք է համակերպվենք, բայց հանդիպման արդյունքն անարդարացի է»,- Տուխելի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։