«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի՝ «Չելսիի» դեմ խաղից հետո դիմել է ակումբի երկրպագուներին։
Հանդիպումն անցկացվեց Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում և ավարտվեց 1:1 հաշվով։ Ռոնալդուն խփեց իր թիմի միակ գոլը:
«Շնորհակալություն այսօր «Օլդ Թրաֆորդում» ձեր աջակցության համար: Ինչպես միշտ, մեր երկրպագուները հիանալի էին թիմին աջակցելու իրենց ցանկությամբ»,- գրել է պորտուգալացին Instagram-ի իր էջում։
«Մանչեսթեր Յունայթեդը» 35 խաղից հետո 55 միավորով 6-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում, «Չելսին» 33 հանդիպումից հետո 66 միավորով 3-րդ տեղում է։
https://www.instagram.com/p/Cc6K1xUrd29/