Հինգշաբթի օրը՝ ապրիլի 28-ին, տեղի ունեցան Կոնֆերենցիաների Լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումները։ ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունն ընտրել է այն 4 ֆուտբոլիստին, ովքեր հավակնում են դառնալ մրցաշարի՝ շաբաթվա լավագույնը։
Մրցանակի համար կպայքարեն Լորենցո Պելեգրինին («Ռոմա»), Լուիս Սինիստերան, Սիրիլ Դեսերսը (երկուսն էլ՝ «Ֆեյենորդ») և Ադեմոլա Լուկմանը («Լեսթեր»)։
Կոնֆերենցիաների Լիգայի լավագույն ֆուտբոլիստի օգտին կարող եք քվեարկել այստեղ:
https://twitter.com/europacnfleague/status/1519800453025910786