Ռալֆ Ռանգնիկն իր ապագայի վերաբերյալ հայտարարություն է արել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հաստատել է, որ կշարունակի մնալ անգլիական ակումբի խորհրդատուն, եթե նույնիսկ նշանակվի Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գերմանացի մասնագետը գլխավորելու է Ավստրիայի հավաքականը և այդ պատճառով կհրաժարվի «Մանչեսթեր Յունայթեդում» խորհրդատուի պաշտոնից։

«Ես կշարունակեմ աշխատել «Մանչեսթեր Յունայթեդում»՝ որպես խորհրդատու։ Էրիկի (տեն Հագի) հետ մենք դեռ չենք քննարկել այս հարցը։ Բայց ես ուրախ եմ թիմին օգնելու համար, ցանկանում եմ այն ​​փոխել դեպի լավը: Ես տեղ կունենամ ևս մեկ աշխատանքի համար, բայց նոյեմբերին մենք պայմանավորվել էինք այդ մասին»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում BBC-ն։