Պաշտոնական. Յուրգեն Կլոպը երկարաձգեց պայմանագիրը «Լիվերպուլի» հետ

«Լիվերպուլը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ, հայտնում է The Athletic-ը։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։

Նախկինում 54-ամյա մասնագետը բազմիցս հայտնել էր, որ կարող է հեռանալ «Լիվերպուլից» գործող պայմանագրի ավարտից հետո, որն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։

Կլոպը «Լիվերպուլը» գլխավորում է 2015 թվականի հոկտեմբերից։ Նրա գլխավորությամբ «կարմիրները» դարձել են Անգլիայի չեմպիոն, Չեմպիոնների Լիգայի և Աշխարհի ակումբային առաջնության հաղթող, ինչպես նաև Անգլիայի Լիգայի գավաթի և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող։