Այսօր տեղեկություններ էին հայտնվել, որ ֆուտբոլային հանրահայտ գործակալ Մինո Ռայոլան 54 տարեկան հասակում մահացել է:
Սակայն գործակալի հաստատված թվիթերյան էջն արձագանքել է նրա մահվան մասին ԶԼՄ-ների հաղորդագրություններին:
«Առողջությամբ հետաքրքրվողների համար. զայրացած եմ, որ 4 ամսվա ընթացքում ինձ արդեն երկրորդ անգամ սպանում են: Կարծես թե ես կարողանում եմ վերակենդանանալ»,- գրված է Ռայոլայի միկրոբլոգում:
https://twitter.com/MinoRaiola/status/1519657935193923584