«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի ցանկացել պատասխանել «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի՝ «Մանչեսթեր Յունայթեդում» նշանակման վերաբերյալ լրագրողի հարցին: Հիշեցնենք, որ «Յուրահատուկը» 2016-18 թվականներին գլխավորել է անգլիական ակումբը:
«Դուք հիշատակեցիք իմ նախկին ակումբը։ Այն իմ ակումբը չէ, ես դրա մասին ոչինչ չեմ կարող ասել»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Այսօր՝ ապրիլի 28-ին, Անգլիայում կկայանա Կոնֆերենցիաների Լիգայի 2021/2022 մրցաշրջանի կիսաեզրափակիչ առաջին՝ «Լեսթեր» – «Ռոմա» հանդիպումը։ Այն կմեկնարկի 23:00-ին (Երևանի ժամանակով):