Մաուրիցիո Պոչետինո. «Այս պահի դրությամբ ես և Կիլիան Մբապպեն 100 տոկոսով կմնանք ՊՍԺ-ում»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հաստատել է, որ չի հեռանալու ֆրանսիական ակումբից՝ նշելով, որ դա վերաբերում է նաև հարձակվող Կիլիան Մբապպեին։

«Այս պահի դրությամբ ես 100%-ով մնում եմ, Կիլիան Մբապպեն նույնպես»,- արգենտիանցի մասնագետի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի թվիթերյան էջը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Պոչետինոն կարող է ընթացիկ մրցաշրջանից հետո թողնել փարիզյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը, իսկ Կիլիան Մբապպեն ազատ գործակալի կարգավիճակով միանալ Մադրիդի «Ռեալին»: