Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը, ով նախկինում հանդես է եկել «Բավարիայում», իր կարծիքն է հայտնել Բունդեսլիգայում մյունխենյան ակումբի գերակայության մասին։ Նախորդ շաբաթ «Բավարիան» 10-րդ անընդմեջ անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն։
«Թիմերը պետք է ավելի կայուն դառնան: Այնպիսի թիմերը, ինչպիսիք են «Բորուսիան» կամ «Լայպցիգը», ի զորու են պայքարել «Բավարիայի» հետ, բայց նրանց մոտ պակասում է կայունությունը: Խնդիրը միայն գումարի մեջ չէ:
Դորտմունդի «Բորուսիան» միավորներ է կորցնում մեծ գումար չունեցող թիմերի հետ հանդիպումներում։ Վերջին 2-3 մրցաշրջաններում «Բավարիան» անընդհատ շանսեր էր տալիս նրանց, բայց ոչ ոք չէր օգտվում դրանցից։ Այնպես որ, միշտ չէ, որ խնդիրը «Բավարիայի» մեջ է:
«Բավարիան» կրկին հիանալի հանդես եկավ: Ոչ ոքի համար զարմանալի չէ, որ նրանք ունեն Բունդեսլիգայի լավագույն կազմը: Բայց ակումբի ցանկությունը՝ տարեցտարի հաղթել այս մրցաշարում, յուրահատուկ բան է»,- ասել է Կրոսը Einfach mal Luppen փոդքաստում: