ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է հեռանալ թիմից՝ չնայած գործող պայմանագրի մասին իր հայտարարություններին և մնալու ցանկությանը։ Ինչպես հայտնում է AS-ը՝ փարիզյան ակումբը պատրաստ է վաճառել բրազիլացուն 90 մլն եվրոյի դիմաց։
Աղբյուրը նշում է, որ 30-ամյա ֆուտբոլիստն արդեն տրանսֆերային ցուցակում է։ Ղեկավարությունը ցանկանում է վերակառուցել թիմը, բայց 90 միլիոնից ցածր գումարի դիմաց նրա տրանսֆերը չեն վաճառի: Ֆրանսիական գրանդը հարձակվողի տեղափոխության համար 222 միլիոն եվրո էր վճարել 5 տարի առաջ:
Նեյմարն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 25 ակումբային հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ ՊՍԺ-ի հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։