«Լիվերպուլը» շուտով բանակցություններ կսկսի Յուրգեն Կլոպի հետ

«Լիվերպուլի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերյան իր միկրոբլոգում։

Մերսիսայդցիների ղեկավարները ծրագրում են բանակցություններ սկսել մոտ ապագայում։ Մարզչի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։ «Լիվերպուլը» ցանկանում է, որ գերմանացին նոր՝ երկարաժամկետ պայմանագիր ստորագրի:

54-ամյա մասնագետը «Լիվերպուլում» մարզում է 2015 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմը դարձել է Անգլիայի չեմպիոն և նվաճել անգլիական լիգայի, Չեմպիոնների Լիգայի գավաթը, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթն ու հաղթել աշխարհի ակումբային առաջնությունում։