Լեոնարդո Բոնուչչին մտադիր է մարզիչ դառնալ

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչչին իր խաղային կարիերայի ավարտից հետո պատրաստվում է մարզիչ դառնալ։ Այս մասին պատմել է 34-ամյա ֆուտբոլիստի կինը։

«Չեմ կասկածում, որ նա կմնա ֆուտբոլում։ Դա նրա կյանքն է։ Նա սիրում է խաղադաշտը և ցանկանում է մարզիչ դառնալ»,- Բոնուչչիի կնոջ խոսքերն է մեջբերում Tuttosport-ը։

Իտալացու պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։ Այս մրցաշրջանում պաշտպանն ակումբի կազմում անցկացրել է 29 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։