Ժոզե Մոուրինյոն ասել է, թե «Լեսթերն» ինչ առավելություն ունի «Ռոմայի» նկատմամբ

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսվել է Կոնֆերենցիաների Լիգայի կիսաեզրափակչի «Լեսթերի» դեմ առաջին խաղից ունեցած սպասելիքներով։

««Լեսթերի» առավելությունն այն է, որ նրանք չպետք է անհանգստանան առաջնությունում իրենց դիրքի համար՝ ի տարբերություն մեզ, եթե մենք ցանկանում ենք Եվրոպա Լիգայի ուղեգիր նվաճել: Քանի որ մենք դեռևս կարող ենք զբաղեցնել 5-ից 8-րդ տեղերը Ա Սերիայում: Սա հեշտ պահ չէ, բայց մենք լի ենք մոտիվացիայով:

Ես բազմիցս հասել եմ եվրոպական մրցաշարերի կիսաեզրափակիչ և այժմ կարող եմ ասել, որ անկախ թիմերի անուններից ու պոտենցիալներից՝ շանսերը միշտ 50/50 են»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։