«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ և պաշտպան Հարի Մագուայրը կարող է բաց թողնել թիմի մնացած բոլոր հանդիպումներն այս մրցաշրջանում, հայտնում է Daily Mail-ը:
Ծնկի վնասվածքը, որի մասին ավելի վաղ հայտնել էր «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը, կարող է նրան շարքից դուրս թողնել մի քանի շաբաթով:
Այս մրցաշրջանում «Ման. Յունայթեդին» մնացել է 4 խաղ անցկացնել, բոլորն էլ՝ Պրեմիեր Լիգայում: «Քրիսթալ Փելասի» դեմ 38-րդ տուրի վերջին հանդիպումը կկայանա մայիսի 22-ին։