«Լիվերպուլի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը հիացած է Յուրգեն Կլոպի թիմի խաղով Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Վիլյառեալի» դեմ առաջին հանդիպմանը, որն ավարտվեց մերսիսայդցիների հաղթանակով՝ 2:0 հաշվով։
«Եթե «Լիվերպուլը» ևս մեկ գոլ խփեր, դա կլիներ գեյմ, սեթ, հանդիպում: Բայց եթե «Վիլյառեալն» Իսպանիայում արագ գոլ խփի, հայտնի չէ, թե դա ինչպես կավարտվի:
Այսօր տոտալ գերիշխանություն էր: Սա կարմիր մարզաշապիկների լավագույն թիմն է, որը ես երբևէ տեսել եմ: Այս անհավանական պրեսինգը կասեցնելու ոչ մի միջոց չկա։ Նրանք անողոք են»,- ասել է Օուենը BT Sport-ին: