Այս շաբաթ կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/2 եզրափակչի առաջին հանդիպումների մի մասը։ ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 4 ֆուտբոլիստի, ովքեր հավակնում են դառնալ շաբաթվա լավագույնը:
Հավակնորդների թվում են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, «Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան և «Վիլյառեալի» պաշտպան Խուան Ֆոյտը։
Լավագույն ֆուտբոլիստի օգտին կարող եք քվեարկել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում: