Հայտնի է «Լիվերպուլ» – «Վիլյառեալ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (լուսանկար)

Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլը» հաղթեց «Վիլյառեալին»: «Էնֆիլդ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2։0 հաշվով։

53-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ իսպանական ակումբի պաշտպան Պերվիս Էստուպինանը, իսկ 55-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց հարձակվող Սադիո Մանեն։

«Լիվերպուլ» – «Վիլյառեալ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել մերսիսայդցիների կիսապաշտպան Տիագո Ալկանտարան։

Ըստ Opta Sports-ի՝ իսպանացին «Դեղին սուզանավի» դեմ խաղում կատարել է 103 փոխանցում (99), ինչը նրա լավագույն արդյունքն է Չեմպիոնների Լիգայում «Լիվերպուլի» կազմում:

Изображение