Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման և կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ամենայն հավանականությամբ, չեն մասնակցի «Էսպանյոլի» դեմ Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի խաղին։
Ինչպես հայտնում է Marca-ն՝ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղից առաջ չի ցանկանում ռիսկի դիմել՝ խաղադաշտ դուրս բերելով թիմի 2 առանցքային ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ առաջին հանդիպմանը «Ռեալը» պարտվեց 3:4 հաշվով։ Թիմերի միջև պատասխան հանդիպումը կանցկացվի մայիսի 4-ին Մադրիդում։