Հարձակվող Սերխիո Ագուերոն հայտնել է, որ տարաձայնություններ է ունեցել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ, երբ արգենտինացին հանդես էր գալիս անգլիական ակումբում։
«Եղավ մի պահ, հենց առաջին տարում, երբ Պեպը եկավ «Մանչեսթեր Սիթի», նա ինձ ասաց. «Դու չես կարող այդպես մարզվել»: Ես ասացի. «Բայց ես այսպես եմ մարզվում, ես մարզվում եմ իմ ձևով: Եթե դուք ինձ ասեք՝ վազիր անկյունային դրոշակի մոտ, ես կվազեմ, բայց կվազեմ իմ ոճով։
Այդ պատճառով մենք շատ խնդիրներ ունեցանք։ Երբեմն դա նրան դուր չէր գալիս, այդ պատճառով էլ ես շատ քիչ էի խաղում: Սակայն այնժամ դա միայն ժամանակի հարց էր, մինչև Պեպը կհարմարվեր իմ մարզումների ձևին»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում A Bola-ն:
Հիշեցնենք, որ 33-ամյա արգենտինացին սրտի հետ կապված խնդիրների պատճառով 2021 թվականի դեկտեմբերին ավարտեց կարիերան: