Թոմաս Տուխելն իր ապագայի վերաբերյալ կարևոր հայտարարություն է արել

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հաստատել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո չի լքի լոնդոնյան ակումբը։

«Հաջորդ մրցաշրջանում, արդեն սկսած նախամրցաշրջանից, ես ամբողջությամբ և ամբողջ սրտով կներգրավվեմ աշխատանքին»,- գերմանացի մարզչի խոսքերն է մեջբերում Football London-ը։

«Չելսին» այժմ 65 միավորով 3-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։