«Միլանի» պաշտպան Ալեսիո Ռոմանյոլին կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է AS-ը։
Նշվում է, որ կատալոնական ակումբի ներկայացուցիչները երկար ժամանակ է՝ հետևում են 27-ամյա ֆուտբոլիստի խաղին և այժմ բանակցություններ են սկսել «ռոսոներիների» հետ։ «Բարսայում» պաշտպանին դիտարկում են փոխարինման համար իդեալական ֆուտբոլիստ:
Ռոմանյոլիի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին։ «Բարսելոնան» ակնկալում է նրա հետ պայմանագիր կնքել անվճար՝ ազատ գործակալի կարգավիճակով։