«Բարսելոնան», «Յուվենտուսը» և «Ռեալը» կարող են զրկվել Չեմպիոնների Լիգայի 2023/2024 թվականների խաղարկությանը մասնակցելուց, եթե Սուպերլիգայի ստեղծման գաղափարի համար ՈՒԵՖԱ-ի նշանակած 15 միլիոն եվրո տուգանքը չվճարեն՝ հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Այնուամենայնիվ, ՈՒԵՖԱ-ն մոտ ապագայում չի պլանավորում լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել ակումբների դեմ:
Հիշեցնենք՝ «Բարսելոնան», «Յուվենտուսը» և «Ռեալը» եղել են այն 12 ակումբի թվում, որոնք հայտարարել են 2021 թվականի ապրիլին Եվրոպայի Սուպերլիգայի ստեղծման գաղափարի մասին։