«Բարսելոնայի» և Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը կարող է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբային գրանցումը՝ հաղորդում է Superdeporte-ն։
Ըստ աղբյուրի՝ հոլանդացու ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը», որը պաշտոնական առաջարկ է պատրաստում։
Հաղորդվում է, որ «զինագործներն» արդեն կապ են հաստատել կատալոնական ակումբի հետ։