Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարարել է, որ թիմը նոր ֆուտբոլիստ կունենա ամռանը

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարարել է, որ Վրաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան ամռանը կտեղափոխվի իտալական ակումբ, հայտնում է Radio Kiss Kiss Napoli-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը 5 տարով պայմանագիր կկնքի «Նապոլիի» հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նեապոլիտանական ակումբը պատրաստ է Կվարացխելիայի համար վճարել 8 մլն եվրո, իսկ պայմանագիրը հաշվարկվելու է մինչև 2027 թվականը։