Վինիսիուս Ժունիորը կարծում է, որ Կարիմ Բենզեման արժանի է «Ոսկե գնդակին»:
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (3:4):
«Հուսով եմ, որ Բենզեման կարող է լավ ավարտել մրցաշրջանը հաղթել Լա Լիգայում, Չեմպիոնների Լիգայում, նաև նվաճել «Ոսկե գնդակը»:
Բենզեման արժանի է դրան, իսկ մենք կօգնենք նրան հասնել ցանկալի արդյունքի»,- ասել է բրազիլացին։