Էրիկ տեն Հագը ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարներին, որ թիմը գլոբալ փոփոխությունների կարիք ունի:
Մանկունիանցիների նոր գլխավոր մարզիչը կարծիք է հայտնել, որ թիմը նորեկների կարիք ունի բոլոր դիրքերում հայտնում է The Independent-ը։
«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս մարզիչ Ռալֆ Ռանգնիկն աջակցել է իր գործընկերոջը։
Նա կարծում է, որ թիմի միայն մի քանի ֆուտբոլիստներ են համապատասխանում պահանջվող մակարդակին։