Մարկո Ասենսիոյի գործակալը կհանդիպի Մադրիդի «Ռեալի» ղեկավարության հետ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոն կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

26-ամյա իսպանացու նոր գործակալ Խորխե Մենդեսը մոտ օրերս կքննարկի հնարավոր համաձայնագրի մանրամասները, հայտնում է աղբյուրը։

Ասենսիոն ցանկանում է մնալ մադրիդյան ակումբում, բայց դա կախված կլինի ակումբի կողմից առաջարկվող ֆինանսական պայմաններից։

Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։