Ռոբերտ Լևանդովսկուն զայրացրել է Հասան Սալիհամիջիչի հայտարարությունը

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դժգոհ է մնացել ակումբի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչի հայտարարությունից, ով ասել է, որ լեհը չի հեռանա թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Bayern & Germany-ը՝ Sport Bild-ին հղումով։

Ըստ աղբյուրի՝ հարձակվողը ակնկալում է հեռանալ ակումբից, քանի որ գոհ չէ թիմի խաղային մոդելից։

Լևանդովսկուն զայրացրել է Սալիհամիջիչի հայտարարությունը, քանի որ ֆուտբոլիստը բազմիցս հրապարակավ խոսել է «Բավարիայից» հեռանալու իր ցանկության մասին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» լրջորեն է տրամադրված լեհ ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում։

Լևանդովսկու պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին։