Դրիս Մերտենսը կարող է հեռանալ «Նապոլիից»

«Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը կարող է տեղափոխվել իտալական այլ ակումբ։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բելգիացու համար պայքարին միացել է «Լացիոն»: Հռոմեական ակումբը պատրաստ է հարձակվողին պայմանագիր առաջարկել ամռանը։

Ֆուտբոլիստը կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ Նեապոլից, քանի որ նեապոլցիների ղեկավարները նրան դեռ չեն առաջարկել երկարաձգել պայմանագիրը։

34-ամյա Մերտենսն իտալական թիմ է տեղափոխվել 2013 թվականի ամռանը հոլանդական ՊՍՎ-ից։ Բելգիացի հարձակվողն այս մրցաշրջանում Ա Սերիայի 28 խաղում դարձել է 9 գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Մերտենսի գործող պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի ավարտին։