Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է Իտալական ակումբի տրանսֆերային առաջարկին

Ինչպես արդեն հայտնել էինք, Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է երկարաձգել «Ռոմայի» հետ գործող պայմանագրի ժամկետը, որը ավարտվում է գալիք ամռանը:

SportItalia-ի հաղորդմամբ՝ Հենոն մոտ է «գայլերի» հետ գործող համաձայնագիրը երկարաձգելուն նշվում է, որ Հենրիխը երկարաժամկետ պայմանագիր կկնքի թիմի հետ:

Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանը մերժել է «Լացիոյի» առաջարկը, որի նախագահ Կլաուդիո Լոտիտոն, անձամբ էր ցանկանում թիմ հրավիրել 33-ամյա հայ կիսապաշտպանին: