Նուսաիր Մազրաուին շուտով կտեղափոխվի գրանդ ակումբ

«Բավարիան» համաձայնեցրել է «Այաքսի» պաշտպան Նուսաիր Մազրաուիի տրանսֆերի բոլոր մանրամասները։

Ըստ Bild-ի՝ մյունխենցիները շուտով հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ։

Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում:

Այս մրցաշրջանում Մազրաուին «Այաքսի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։