Հենրիխ Մխիթարյանը հստակ դիրքորոշում ունի իր ապագայի հարցում

«Ռոմայի» 33-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կողմնորոշվել է իր ապագայի հարցում՝ հայտնում է DAZN-ը։

Ըստ լրատվականի՝ Հենրիխը ցանկանում է մնալ թիմում, սակայն պատրաստ է լսել իտալական Ա Սերիայի այլ ակումբների առաջարկները:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Լացիոն» հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով և պատրաստ է թիմ հրավիրել նրան:

Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը՝ «Ռոմայի» հետ կավարտվի հունիսին:

Հայ ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: