«Բավարիան» որոշում է կայացրել Սերժ Գնաբրիի ապագայի վերաբերյալ

Մյունխենի «Բավարիան», չնայած բազմաթիվ ասեկոսեներին, չի նախատեսում բաժանվել ակումբի հարձակվող Սերժ Գնաբրիից։

«Հուսով եմ, որ Գնաբրին չի հեռանա, քանի որ նա այն ֆուտբոլիստն է, ում մենք գնահատում ենք, և  ցանկանում ենք, որ նա մնա»,- ասել է Հասան Սալիհամիջիչ։

Գնաբրիի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին։

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Սերժ Գնաբրին անցկացրել է 31 հանդիպում, որոնցում դարձել է 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։