«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն կարող է վերադառնալ հայրենիք

Թուրինի «Յուվենտուսը» կապ է հաստատել Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոյի գործակալների հետ։

Իտալական ակումբը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմակերպել ֆուտբոլիստի տեղափոխությունը։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը հավանության է արժանացել «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին։

Ժորժինյոն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Ժորժինյոյի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2023 թվականին։