Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոն մոտ է «Բետիս» տեղափոխվելուն.
Ինչպես հայտնում է As-ը, կիսապաշտպանը պայմանավորվել է անդալուզյան ակումբի հետ տեղափոխության հարցում։
Իսկոյին առաջարկվել է պայմանագիր կնքել 2+1 ձևաչափով:
Հավանաբար, Իսկոյի տեղափոխությունից հետո ակումբը կլքի Նաբիլ Ֆեկիրը։
Կիսապաշտպանի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը;