«Բավարիայի» ղեկավարները հանդիպել են Էրլինգ Հոլանդի և նրա գործակալի հետ:
Ինչպես հայտնում է Bild-ը, ապրիլի սկզբին «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը հանդիպում է ունեցել «Բորուսիայի» հարձակվողի հետ։
Տեղեկություններ կան, որ «Բավարիան» Հոլանդի պատճառով չի սկսում բանակցել Ռոբերտ Լևանդովսկու հետ նոր պայմանագրի կնքման շուրջ:
Մյունխենցիները ցանկանում են Լևանդովսկու փոխարեն թիմում տեսնել նորվեգացի ռմբարկուին:
Այս մրցաշրջանում 21-ամյա հարձակվողը «Բորուսիայի» կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 25 գոլի հեղինակ։