ՊՍԺ-ն ֆուտբոլիստների մասայական վաճառք է ծրագրում

ՊՍԺ-ն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վաճառել յոթ – ութ ֆուտբոլիստի. Այս մասին հայտնում է Get French Football News-ը:

Ըստ աղբյուրի՝ փարիզցիներն առաջին հերթին ցանկանում են բաժանվել Յուլիան Դրաքսլերից, Լեանդրո Պարեդեսից և Լեվեն Կուրզավայից։

Լեանդրո Պարեդեսին հետևում են մի քանի իտալական ակումբներ, նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին։

Ձախ պաշտպան Կուրզավան անցյալ ամառ հրաժարվել էր հեռանալ ՊՍԺ-ից։ 29-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են «Լիոնը» և թուրքական ակումբները։