Պոլ Պոգբան դեռ չի որոշել, թե որտեղ կշարունակի կարիերան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի ավարտից հետո։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, կիսապաշտպանը դեռ պաշտոնական առաջարկներ չի ստացել։ Հունվարից նա կարող էր բանակցել այլ ակումբների հետ:
Երբ մրցաշրջանն ավարտվի, Պոգբան բանակցություններ կսկսի իրենով հետաքրքրված ակումբների հետ։
«Բարսելոնան», «Ռեալը» և «Յուվենտուսը» նախատեսում են նախնական բանակցություններ վարել ֆրանսիացու հետ։
Ակնկալվում է, որ Պոլը կլսի բոլոր առաջարկները և միայն դրանից հետո ընտրություն կկատարի։