Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը համաձայնել է տեղափոխվել «Ինտեր Մայամի» հայտնում է Diariouf-ը:
Ենթադրվում է, որ տրանսֆերը կկայանա մրցաշրջանի ավարտից հետո։ Սուարեսը ներկայումս ձգտում է օգնել «Ատլետիկոյին» 2022/2023 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու հարցում:
Հիշեցնենք, որ ուրուգվայցի հարձակվողի գործող պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։